Բաժիններ՝

Google-ի փոխնախագահը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ օդապարիկով թռչելով վերնոլորտից

Forbes-ի փոխանցմամբ՝  Google ընկերության՝ մշակումների գծով փոխնախագահ Ալան Յուստասը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ՝ օդապարիկիով թռչելով 41 կիլոմետր բարձրությունից: Թռիչքը պատրաստվել է երեք տարի, սակայն հանրությունն այդ մասին իմացել է միայն վերջին պահին:

57-ամյա ամերիկացին դրանով իսկ գերազանցել է ավստրիացի Ֆելիքս Բաումգարտների ռեկորդը, ով թռչել է 39 կիլոմետր բարձրությունից: Յուստասը 41 կիլոմետր բարձրության վրա անցկացրել է կես ժամ՝ հիանալով տեսարանով, ինչից հետո սկսվել է նրա թռիչքը:

Նրա անկման արագությունը կազմել է մեկ ժամում 1287 կիլոմետր: Նա անկարգելը բացել է երկրից 5.5 կիլոմետր բարձրության վրա, իսկ 15 րոպե անց հաջողությամբ վայրէջք է կատարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս