
Ամերիկացի զինվորականներին հրամայել են պատրաստվել «ոչ ավանդական» պատերազմների

Defense News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները զինվորականներին հրամայել են պատրաստվել «ոչ ավանդական» պատերազմների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի հատուկ գործողությունների հրամանատարությունը (US Army Special Operations Command):
«Ոչ ավանդական» պատերազմների տակ հասկացվում են «գաղտնի, չհայտարարված» ռազմական գործողություններ, որոնցում արտաքին ուժերը խռովարարներին օգտագործում են երկրի իշխանության դեմ:
Ամերիկյան հրամանատարությունը հայտարարել է, որ նման մեթոդներ կիրառում են Ռուսաստանն ու Իրանը: