Բաժիններ՝

Արևմտյան ափից զորքերի դուրս բերումը հավասարազոր է ինքնասպանության. Իսրայելի հետախուզության նախարար

Bloomberg TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի հետախուզության ու ռազմավարության նախարար Յուվալ Շտայնիցը կարծում է, որ Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքից կառավարական զորքերի դուրս բերումը հավասարազոր է ինքնասպանության՝ հաշվի առնելով «Իսլամական պետություն» խմբավորման սպառնալիքը:

Շտայնիցը հիշեցրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն խոսքերը, որ նա Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործողությունները համեմատել է Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության», «Ջաբհաթ ալ-Նուսրայի» և ահաբեկչական մյուս խմբավորումների ակտիվության հետ:

Շտայնիցն ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Գազայի հատվածում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, կկրկնվի Հորդանան գետի Արևմտյան ափին, և դա հավասարազոր կլինի ինքնասպանություն գործելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս