
ԱՄՆ 6-րդ նավատորմի ֆլագմանը մտել է Բաթումի նավահանգիստ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի ֆլագման, ֆրեգատ USS Mount Whitney-ը բարեկամական այցով ժամանել է Բաթումի նավահանգիստ: Այս մասին Twitter-յան իր էջում հայտնել է ՆԱՏՕ-ին կից ԱՄՆ-ի առաքելությունը:
Այդ մասին հաղորդագրություն՝ համապատասխան լուսանկարով, Facebook-ի իր էջում տեղադրել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը: Սրանից առաջ հաղորդվել էր, թե USS Mount Whitney-ը հոկտեմբերի 11-ին անցել է Բոսֆորի նեղուցով ու մուտք է գործել Սև ծով:
Ռազմանավը Բաթումի նավահանգստում կմնա 5 օր: Պլանավորված է վրացական կողմի հետ համատեղ իրականացնել հակաահաբեկչական ու հակահրդեհային վարժանքներ: