Բաժիններ՝

Բրիտանական խորհրդարանն ընդունել է Պաղեստինը ճանաչող բանաձև

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է Պաղեստինի պետականության ճանաչման մասին բանաձևի օգտին: Կառավարությանն ուղղված, խորհրդատվական բնույթ ունցող փաստաթուղթը չունի պարտադիր բնույթ:

Այն հավանության արժանացնելը չի հանգեցնի Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականության փոփոխմանը, որը վաղաժամ է համարում Պաղեստինի ճանաչումը: Բանաձևի օգտին արտահայտվել է Համայնքների պալատի 650 պատգամավորից 274-ը, դեմ է արտահայկտվել 12 պատգամավոր:

2012 թվականին ՄԱԿ ԳԱ-ն Պաղեստինին շնորհեց դիտորդ երկրի կարգավիճակ: Սակայն Արևմտյան երկրների մեծ մասը շարունակում է Պաղեստինը չճանաչել որպես ինքնիշխան պետություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031