
Թուրք-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Անդրանատոլիական» գազատարը (TANAP) ակնառու վկայում է այն մասին, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
Այս մասին TANAP գազատարի համար խողովակներ մատակարարելու մասին պայմանագրի ստորագրման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Գազատարի համար խողովակներ հատկացնելու են թուրքական Borusan Mannesmann, Noksel Çelik Boru և Erciyas Çelik Boru ընկերությունները, որոնք հաղթել են դրանց շուրջ անցկացված մրցույթում:
Դավութօղլուի խոսքերով՝ այն բոլոր նախագծերը, որոնք Թուրքիան իրականացնում է Ադրբեջանի հետ համատեղ, կարևոր են ոչ միայն երկու երկրների համար, այլև՝ ընդհանրապես ողջ տարածաշրջանի համար. «Չնայած շատ երկրներում առկա տնտեսական ճգնաժամին՝ Թուրքիան ու Ադրբեջանը կարողացան իրագործել տնտեսական խոշոր նախագծեր»: