
Թուրք-քրդական կարգավորման գործընթացի ժամանակ թուրքական օդուժն առաջին հարվածն է հասցրել PKK-ին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Մալաթիայի ու Դիարբեքիրի ավիաբազաներից օդ բարձրացված F-16 կործանիչները Դաղլըջայում ավիահարվածներ են հասցրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) կետերին:
Ընդգծվում է, որ սա թուրք-քրդական կարգավորման գործընթացի ժամանակ PKK-ի դեմ իրականացված օդային առաջին ռազմական գործողությունն է: Քոբանիի դեպքերի կապակցությամբ Թուրքիայում չեն դադարում քրդերի բողոքի զանգվածային ակցիաները:
Նշվում է, որ PKK-ականները վերջին 3 օրվա ընթացքում Դաղլըջայում հարձակվել են պարեկների վրա, հրթիռակոծել են նրանց, ինչին հաջորդել են թուրքական օդուժի ավիահարվածները: Ավիահարվածներ հասցնելու հրամանն արձակել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը: