
Կանադայում պատրաստվում են ձերբակալել Իրաքում ու Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցածներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադայի իրավապահ մարմինները չեն բացառում Սիրիայից ու Իրաքից վերադարձած 80 մարդու ձերբակալելը, որոնք այդ երկրներում իսլամականների կողմից մասնակցել են ռազմական գործողությունների:
Այս մասին հայտարարել է Կանադայի հասարակական անվտանգության նախարար Սթիվեն Բլեյնին: Նա հայտարարել է, որ իրենք ահաբեկչությանը մասնակցելու մեջ կասկածում են առնվազն 130 մարդու, որոնցից 80-ն ունեն Կանադայի քաղաքացիություն կամ կեցության իրավունք և լուրջ վտանգ են ներկայացնում անվտանգության համար:
Բլեյնին հայտարարել է, որ այդ անձանց նկատմամբ տարվում է հետաքննություն, և ոստիկանությունը մտադիր է ձերբակալել նրանց: