
ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարում արդեն իսկ ծախսել է մեկ միլիարդ դոլար

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկած գործողությունների վրա ցայժմ ծախսել է 1 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է Ռազմավարական ու բյուջետային գնահատման կենտրոնը (CSBA):
CSBA-ն ընդգծել է, որ «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գործողությունների շարունակվելու դեպքում այդ ցուցանիշը կհասնի 1.8 միլիարդ դոլարի: Ներկայումս Իրաքում գտնվում է 1600 ամերիկացի զինծառայող, որոնք օգնում են տեղի անվտանգության ուժերին՝ զբաղվելով նրանց ռազմական ուսուցմամբ:
CSBA-ն հավելել է, որ եթե «Իսլամական պետության» դեմ ավիահարվածները շարունակվեն մեկ տարի, ապա դա ԱՄՆ-ի համար կարժենա 4 միլիարդ դոլար: