
Մեծ Բրիտանիայի օդուժն Իրաքի տարածքում առաջին հարվածն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի մարտական ինքնաթիռներն Իրաքում առաջին անգամ հարվածել են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՊՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ բրիտանական մարտական ինքնաթիռներն Իրաքի հյուսիսում հարավածել են «Իսլամական պետության» երկու թիրախի՝ «ծանր սպառազինությամբ դիրքի» ու «զենքով լեցուն բեռնատարի»: Հարվածը հասցրել են «Տոռնադո» տիպի երկու կործանիչներ:
Սրանից առաջ բրիտանական խորհրդարանը 524 կողմ և 43 դեմ ձայների հարաբերակցությամբ արտոնել էր Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին հասցվող ավիահարվածներին Մեծ Բրիտանիայի միանալը: Դրանից առաջ բրիտանական օդուժը միայն հետախուզական թռիչքներ էր իրականացնում Իրաքի տարածքում: