Բաժիններ՝

Սիրիայում ամերիկյան ավիահարվածների ժամանակ զոհվել է «Խորասան» խմբավորման առաջնորդը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` «Ալ-Քաիդան» հաստատել է Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածների արդյունքում «Խորասան» խմբավորման առաջնորդ Մուհսին ալ-Ֆադլիի մահը:

Համացանցում զինյալների գործողությունները մոնիթորինգի ենթարկող SITE կազմակերպության տարածած հայտարարության համաձայն` «Ալ-Քաիդայի» ներկայացուցիչներից մեկը ցավակցություն է հայտնել` կապված «Խորասան» խմբավորման առաջնորդի զոհվելու հետ:

Ընդգծվում է, որ ալ-Ֆադլին զոհվել է Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների իրականացրած առաջին իսկ ավիահարվածների ժամանակ` սեպտեմբերի 23-ին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» խմբավորումից բացի, հարվածներ է հասցրել նաև «Խորասան» խմբավորմանը, որը կապված է «Ալ-Քաիդայի» հետ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ամերիկյան The New York Times թերթը գրել էր, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը «Խորասան» խմբավորումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս