
ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը «Խորասան» խմբավորումն է. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ` ամերիկացի պաշտոնյաները ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար գլխավոր ուղիղ սպառնալիք են անվանել «Խորասան» խմբավորումը, որն ավելի լուրջ վտանգ է ներկայացնում «Իսլամական պետության» հետ համեմատ:
«Խորասան» խմբավորումը բաղկացած է «Ալ-Քաիդայի» անդամներից` Մուհսին ալ-Ֆադլիի գլխավորությամբ: ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով` նա գտնվել է Ուսամա Բեն Լադենի շրջապատում և նախապես իմացել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստության մասին:
Ֆադլիից բացի, խմբավորման անդամներն անհայտ են: Ընդգծվում է, որ խմբավորման ներկայացուցիչները գտնվում են Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածքներում: