Բաժիններ՝

Ինչո՞ւ բողոքի ալիք չի բարձրանում Ս. Խաչատրյանի նշանակման դեմ. «Դեռ շոկից դուրս չենք եկել»

«Շատ լավ հարց է, երեկ խոսում էինք, որ պետք է ինչ-որ բան կազմակերպվի, նախաձեռնվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ հասարակական կազմակերպությունները, ակտիվիստները, բացի ֆեյսբուքում Ս. Խաչատրյանի դեմ ակտիվ գրառումներ կատարելը, բողոքի ալիք չեն բարձրացնում, որևէ կոնկրետ ընդվզում չկա:

Ա. Սաքունցն ասաց, որ կոնկրետ իր պարագայում պատճառն այն է, որ ինքը բացակայելու է երկրից մինչև սեպտեմբերի 30-ը. «Բայց, մեկ է՝ ուշ չէ: Բայց, կարծես, նման մտադրություններ կար, ուղղակի դեռ շոկից դուրս չենք եկել»:

Խոսելով նման ակցիաների արդյունավետության մասին, Ա.Սաքունցն ասաց. «Բոլոր դեպքերում, հարցն այն չէ՝ արդյուքն կտա՞, թե՞ ոչ, այնուամենայնիվ, հանրային ընդվզումը հրապարակային արտահայտել պետք է, լինի դա նախագահականի մոտ, կառավարության շենքի մոտ, կամ հենց Սյունիքի մարզպետարանի մոտ: Տարբեր հարցեր կան, բայց, կարծում եմ, ավելի շատ շոկային էր դա: Պետք է լավ մտածել՝ ինչ քայլեր անել, ում ուղղաված, որպեսզի ավելի մտածված լինին: Վերջիվերջո, իրավական ակտ է ընդունվել»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս