Բաժիններ՝

Հայաստանում ընկուզենու մասնագետ չկա՞ (տեսանյութ)

Հայաստանում ընկուզենու աճեցման, բազմացման մասնագետ չկա: Համենայն դեպս, այդպես են պնդում Զմիբաբվեից ընկուզենու պատվաստման համար մասնագետ հրավիրած «Հայկական միրգ» ընկերությունը և ԳՆ փոխնախարար Սամվել Գալստյանը:

168.am-ի հարցին, թե հայերը ավանդաբար ընկուզենի չեն աճեցրե՞լ, փոխնախարարը պատասխանեց, որ միայն տնամերձում են աճեցրել, իսկ մասսայական այգիներ չեն եղել: Ըստ նրա՝ արտասահմանից հրավիրված փորձագետը պետք է 1 տարում նոր տեխնոլոգիայով պատվաստում աներ և ընկուզենի ստանար, բայց չի հաջողել:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանը բացարձակապես համամիտ չէ, որ ՀՀ-ում ընկուզենի աճեցնելու մասնագետներ չկան: Հակառակը, նրա խոսքով, հայերը միշտ էլ լավ այգեգործ են եղել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930