Բաժիններ՝

Ինչո՞ւ Հայաստանը չի վերցնում Չինաստանի փորձը, որտեղ հստակ գրված է՝ կաշառք վերցնողի նկատմամբ չկա դատավարություն՝ գնդակահարել մասսայական (տեսանյութ)

168.am-հետ զրույցում՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, «Դեպի Եվրասիական միություն» շարժման անդամ Իշխան Թովմասյանը հանդես եկավ կոռուպցիայի դեմ պայքարի ձևերի համեմատությամբ:

«Սահմանադրական բարեփոխումների հարցն արծարծվում է իշխանության կողմից և ոչ թե ծնկի եկած ժողովրդի: Նրանք ասում են, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան գերիշխում է, կոռուպցիան հասել է գագաթնակետին: Էլ հանձնաժողով, էլ պայքարի միջոցներ, էլ չգիտեմ ինչ… Ուզում եմ ասել, որ կոռուպցիայի վերացման համար կա մի պետություն, որ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանն է արդեն ասում, որ Չինաստանը անցել է մի քանի բնագավառներով ԱՄՆ-ից:

Հայաստանի իշխանությունները շատ գրկաբաց ու ջերմ հարաբերությունների մեջ են Չինաստանի հետ: Ինչո՞ւ չեն վերցնում այդ պետության փորձը, որտեղ հստակ գրված է՝ կաշառք վերցնողի նկատմամբ չկա դատավարություն՝ գնդակահարել մասսայական: Ես դրանով ոչ թե ցանկանում եմ գնդակահարման հոդվածը բերել, այլ ուզում եմ պարզել՝ իրո՞ք Հայաստանի իշխանությունը ցանկանում է կաշառակերությունը կանխել, և որ կաշառակերությամբ զբաղվող իմ հայրենակիցը զգաստանա, որ նման հոդված է նախատեսված»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս