
Պորոշենկոն ցանկանում է երկրի պաշտպանական ծախսերը մեծացնել 5 անգամ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է, որ երկրի պաշտպանական ծախսերը մինչև 2020 թվականը կաճեն մինչև ՀՆԱ-ի 5 տոկոսի: Այս մասին նշված է նախագահի բարեփոխումների ծրագրում, որը նա այսօր ներկայացրել է Կիևում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Պորոշենկոյի խոսքերով՝ ներկա դրությամբ պաշտպանական նպատակներով ծախսվում է ՀՆԱ-ի միայն 1 տոկոսը: Պորոշենկոն հավելել է, որ մինչև 2020 թվականը պրոֆեսիոնալ զինվորականների թվակազմը կհասնի 1000 մարդու շրջանում 7 մարդու: Ներկա դրությամբ այդ ցուցանիշը կազմում է 2.8 մարդ: Այսինքն, զինվորականների թիվը պետք է ավելացվի մոտ 2.5 անգամ: