Բաժիններ՝

Ադրբեջանում Միջուկային հետազոտությունների կենտրոնի ստեղծման նախապատրաստական աշխատանքները կավարտվեն այս տարի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների փոխնախարար Իլթիմաս Մամեդովն այսօր հայտարարել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնի կանոնադրության ու իրավաբանական փաստաղթղթերի հաստատման գործընթացի մեկնարկը:

Նրա խոսքերով՝ ներկայումս ընթանում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի նախապատրաստումը, կենտրոնի գտնվելու վայրի հստակեցումը և այլն, և որ այդ բոլոր հարցերին լուծում կտրվի մինչև տարեվերջ.

«Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո կհստակեցվեն այն երկրները, որոնց հետ պլանավորված է համագործակցել, ինչն անհրաժեշտ է տեխնոլոգիաների կիրառման համար»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնի ստեղծման մասին հրամանը ստորագրել է ընթացիկ տարվա մայիսի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս