Բաժիններ՝

Պորոշենկոն հաստատել է, որ իր ավագ որդին մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է, որ իր որդին մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում.

«Իմ որդին վերադարձել է հակաահաբեկչական գործողության գոտուց՝ կապված ռոտացիայի հետ: Նա իր թեկնածությունն է առաջադրելու Գերագույն ռադայի ընտրություններում»:

Սրանից առաջ Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ նախագահի ավագ որդի, 29-ամյա Ալեքսեյ Պորոշենկոն մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Ուկրաինայում խորհրդարանական վաղաժամ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930