Հովիկ Աբրահամյան. Կառավարությունը փոքր և միջին բիզնեսին ճնշելու խնդիր չի դրել… մեր թիրախը պետք է լինի խոշորը

ՀՀ կառավարության նիստի մեկնարկից առաջաջ վարչապտ Հովիկ Աբահամյանն անդրադարձավ փոքր և միջին ձեռնարկատերերի մտահոգություններին:
Ֆինանսների փոխնախարարն ասաց, որ զարմանալի և անհասկանալի է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների անհանգստությունը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանաառության հարկի մասին» օրենքի և հարակից օրենքների կիրառման վերաբերյալ:

«Մեր կարծիքով՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները անհանգստանալու ոչինչ չունեն և դա վկայում են այն կարգավորումները, որը հստակ ձևակերպված է օրենքով: Օրենքն, ըստ էության, երկու կարգավորում ուներ: Առաջինը փոքր և միջին ձեեռնարկատիրության սուբյեկտների համար հարկային բեռի կտրուկ թեթևացումն էր: առևտրային գործունեության մասով ես հիշեցնեմ, որ շրջանառության հարկի դրույքը 3.5 տոկոս դրույքաչափից նվազում է մինչև 1 տոկոս, որը աննախադեպ հարկային բեռի թեթևացում է:

Փոխարենը փոք և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված է փաստաթղթով իրենց ձեռքբերումները հիմնավորելու համապատասխան դրույթներ: Սակայն ի սկզբանե կցանկանայի նշել, որ այդ դրույթը, որը նախատեսված է օրենքով, ոչ թե ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ վարչարական գործողություններ իրականացնելու, ամենօրյա հսկողություն իրականացնելու, ամենօրյա վարչարարություն, փոքր և միջին ձեռնարակատիրության սուբյեկտների մոտ ամենօրյա այցելություներ կազմակերպելու նպատակ, այլ ընդամենը օրենքով սահմանվածը, ըստ էության, գործիք է, որը հնարավորություն է ընձեռելու խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ իրականացնել համապատասխան պատշաճ հսկողություն»:

Նրա խոսքով՝ փոփոխությունները հարկային մարմիններին հնարավորություն են տալու վարչարարության սլաքներն ուղղել առավելապես խոշոր ձեռնարկատերերին:

«Մտահոգությունը էլ ավելի անհասկանալի է, պարոն վարչապետ, այն առումով, որ այս օրինագիծը, որն ընդունվեց, այն եզակի փաթեթներից է, որը բազմաթիվ հանրային քննարկումներ է անցել այդ թում նաև փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սա համաձայնեցված փաթեթ է եղել, և իհարկե կա հստակ պայմանավորվածություն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որ մեր՝ հարկային մարմինների հետ, նրանք աշխատանք են կատարելու, որ հնարաոր տեսական անհարկի դրևորումներից, անհարկի միջամտություններից ձեռնպահ պահեն»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց. «Երեկ ես էլ եմ հանդիպել և ցանկանում եմ ձեզ տեղեկացնել արդյունքների մասին: Եվ իրենց մտահոգությունն իրոք անտեղի է, անհիմն է, և իրոք կառավարությունը որևէ նման խնդիր չի դրել, որ փոքր և միջին բիզնեսին ճնշի, այլ հակառակը՝ այս փաթեթով մտածել ենք՝ ամեն ինչ անել, աջակցել, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա մեր երկրում: Եվ ուղղակի մենք չեն հանդուրժելու, որ իրենք դառնան հարթակ, որպեսզի նպաստեն խոշորների հարկերը թաքցնելու պետական բյուջեից: Սա է խնդիրը, և ես հիմա հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանը, նախարարին, ձեր ծառայության պետերին՝ հարկային, որպեսզի ձեռնպահ մնաք որևէ անհիմն ստուգումներից և խոչընդոտելու փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Ուղղակի մեր խնդիր, մեր թիրախը պետք է լինի խոշորը, և բոլորս հասկանում ենք, որ մեր նպատակը դա է, փոքր և միջին բիզնեսի մեր քաղաքացիները նույնպեսէլ դա հասկանում են, ուղղակի նաև պարզ է, որ կան նաև հրահրողներ, որոնք փորձում են տարածել անհիմն տեղեկատվություն, որ իբր կառավարոթյունը ցանկություն ունի ճնշել փոքր և միջին բիզնեսին: Եվ անհասկանալի է, որ մարդիկ ասում են, որ 3.5 տոկոս շրջանառության հարկը փոխարինելով 1 տոկոսի, առաջարկում են վերադառնալ 3.5 տոկոսի: Ուղղակի անհիմն է և անհասկանալի»:

Տեսանյութեր

Լրահոս