Վերջին օրերին Սիրիայից Թուրքիա է ժամանել քան 130.000 քուրդ փախստական

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` վերջին օրերին Թուրքիայի սահմանը հատել են ավելի քան 130.000 Սիրիայի քրդեր` լքելով «Իսլամական պետության» հետ ռազմական գործողությունների գոտին:  Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են նաև ավելի վատ սցենարի, երբ հարկադրված կլինեն Սիրիայից ընդունել հարյուր հազարավոր փախստականի: Սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անվտանգության ուժերին հրահանգել էր ապաստանով ապահովել կարիքավոր բոլոր սիրիացիներին:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե 24 ժամում Սիրիայից Թուրքիայի սահմանը հատել է 70.000 քուրդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930