ԱՄՆ-ը «Իսլամական պետության» հարցերով ուղիղ բանակցություններ է վարել Իրանի հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առաջին անգամ հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ և քննարկել է «Իսլամական պետության» կողմից սպառնալիքի հարցը:

Քերին ընդունել է, որ Իրանը կարևորություն է ներկայացնում իսլամականների դեմ պայքարում: Այդ հայտարարությունը հնչել է «Իսլամական պետությանը» հակազդելու նպատակով միջազգային կոալիցիա կառուցելու ԱՄՆ-ի ձգտման ֆոնին: Դրանից բացի, նախարարները քննարկել են «միջուկային» բանակցությունների թեման:

Ջոն Քերին երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել է երկկողմ երկխոսության ընդլայնման և իսլամականների դեմ կոալիցիային Ռուսաստանի հնարավոր մասնակցության հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930