
Ցանցահենները հրապարակել են հայտնի մարդկանց անձնական լուսանկարների նոր խմբաքանակ

The Daily Mail-ի փոխանցմամբ` ցանցահենները համացանցում հրապարակել են հայտնի մարդկանց անձնական լուսանկարների նոր խմբաքանակ: Կիբեր հանցագործների գործողություններից այս անգամ տուժել են հանրահայտ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը, ամերիկուհի ֆոտբոլիստ Հոուպ Սոլոն, դերասանուհիներ Կեյլի Կուոկո-Սվիթինգը, Վանեսա Հաջենսը, Հեյդեն Պանետիերը, Մերի-Քեյթ Օլսենը, Էմմա Սթոունը, Լիլի Սոբեսկին ու Լեյք Բելը, ինչպես նաև երգչուհի Ավրիլ Լավինը:
Հայտնի մարդկանց անկեղծ լուսանկարները դրվել են 4chan և Reddit հանրահայտ կայքերում, սակայն շուտով հեռացվել են: Այնուամենայնիվ, մինչ այդ լուսանկարներն արդեն իսկ հայտնվել են սոցցանցերում: Սա վերջին մեկ ամսում նմանատիպ երկրորդ դեպքն է: