Նաիրիտցիներին վճարվել է ևս 1 ամսվա աշխատավարձ

Սեպտեմբերի 4-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հերթական բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ժամանակ էր խնդրել մինչև «սեպտեմբերի 14-ը, 15-ը, 16-ը» աշխատավարձի փոխանցման և գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ ներկայացնելու համար: Եվ ահա երեկ նաիրիտցիներին վճարվել է ևս 1 ամսվա աշխատավարձ: Սակայն առաջարկությունների փաթեթի մասին խոսք չկա:

«Առաջարկություններ չեն ներկայացրել: Ինձ թվում է՝ այս շաբաթվա մեջ որևէ նորություն կասեն: Իմ կարծիքով, հնարավոր է՝ կառավարության վաղվա նիստում այդ հարցը կշոշափվի: Պաշտոնական տեղեկություն չունեմ, բայց սպասում եմ, որ մինչև շաբաթվա վերջ որևէ հայտարարություն կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:

Հարցին, թե արդյոք գործարանի ղեկավարության, Ձեր կամ աշխատողների քննարկում եղե՞լ է, Հ.Թադևոսյանը պատասխանեց, որ իրենց հետ՝ ոչ, իսկ գործարանի նոր ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել նախարարի հետ, բայց քննարկված հարցերի մասին ինքը տեղյակ չէ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930