
Նյու Յորքում պլանավորված չէ Օբամա-Ռոուհանի հանդիպում

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքում պլանավորված չէ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպումն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամլո քարտուղար Մոհամմադ Բաքեր Նոբահտը:
Նրա խոսքերով՝ Ռոուհանին Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին: Նորբահտն ընդգծել է, որ որևէ տեղեկատվություն չկա Իրանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպման մասին:
Իրանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1883 թվականին և խզվել 1980 թվականին: 2013 թվականի սեպտեմբերի 27-ին ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց էր կայացել Իրանի (Ռոուհանի) ու ԱՄՆ-ի (Օբամա) նախագահների միջև: