
ՀԱՄԱՍ-ը ձերբակալել է Իսրայելի հետ հրադադարի ռեժիմը խախտածներին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ շարժումն Իսրայելին իրազեկել է զինյալների ձերբակալման մասին, որոնք երեք շաբաթյա հրադադարի ընթացքում իրականացրել են առաջին հրետակոծությունը՝ ականանետային արկ արձակելով Իսրայելի հարավի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Իսրայելի ՊՆ-ում առկա աղբյուրները:
Հրետակոծությունից հետո ՀԱՄԱՍ-ն իր միջնորդների միջոցով հայտնել էր, որ պահպանում է հրադադարը և որ հետաքննում է տվյալ միջադեպը: Իսրայելն իր հերթին հայտարարել էր, որ ակնկալում է հրադադարի ռեժիմը խախտողների ձեբակալում, հակառակ դեպքում կպատասխանի հետակոծությանը: