
Իսպանիան որոշել է արտաքին ռազմական կոնֆլիկտներին մասնակցելը հավասարեցնել ահաբեկչությանը

Իսպանական El Mundo թերթի փոխանցմամբ՝ Իսպանիան որոշել է արտաքին ռազմական կոնֆլիկտներին մասնակցելը հավասարեցնել ահաբեկչությանը: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալիոն: Ենթադրվում է, որ կառավարությունը համապատասխան ուղղումներ կանի երկրի քրեական օրենսգրքում:
Մոտ ապագայում այդ նախաձեռնությունը պետք է ներկայացվի Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆեռնանդես Դիասին: Իսպանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսպանիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին՝ կապված Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ նրա պայքարի հետ:
Նրա խոսքերով՝ Մադրիդը կարող է հատկացնել ռազմաբազաներ, սարքավորում ու տրանսպորտ, ինչպես նաև ամերիկացի զինվորականներին օգնել հետախուզական տվյալներ հավաքելու և ահաբեկիչների ֆինանսավորումը կանխելու հարցերում: Բացի այդ, Իսպանիան պատրաստ է հումանիտար օգնություն հատկացնել Իրաքին: