
Թուրքիան ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր դաշնակից է. Ռասմուսեն

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Իսլամական պետության» դեմ պայքարի խնդրին և տվյալ հարցում Թուրքիայի դերակատարությանը:
Ռասմուսենն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է միջամտել և իր ներդրումն ունենալ այդ հարցում: Ռասմուսենի խոսքերով՝ Թուրքիան ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր դաշնակից է, և որ նա շատ կարևոր դեր է խաղացել և շարունակելու է խաղալ դաշինքում:
Դրա հետ մեկտեղ Ռասմուսենը նկատել է, որ «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի պայքարը չի հանդիսանում ՆԱՏՕ-ի ռազմական գործողություն և որ կարիք չկա, որպեսզի ՆԱՏՕ-ն մասնակցի դրան:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ամերիկյան The Wall Street Journal-ը գրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այլևս ԱՄՆ-ի դաշնակիցը չէ: