
Սենատոր Բեռնարդ Սանդերսը մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի 73-ամյա սենատոր Բեռնարդ Սանդերսը (Վերմոնտի նահանգ) հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունը առաջադրել 2016 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում:
Դրանով իսկ Սանդերսը դարձել է ամերիկացի գրեթե առաջին քաղաքական գործիչը, ով բաց կերպ հայտարարում է, որ հավակնում է ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնին: Սրանից առաջ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը միայն ակնարկել էր առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցելու մասին:
Սանդերսը հայտարարել է, որ խորհում է նախագահի աթոռի համար պայքարի շուրջ: Սանդերսն անկախ սենատոր է, ձևականորեն չի մտնում որևէ քաղաքական կուսակցության մեջ, սակայն Կոնգրեսում քվեարկությունների ժամանակ սովորաբար համագործակցում է դեմոկրատների հետ:
Դրա համար էլ չի բացառվում, որ Սանդերսը կարող է դառնալ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն: Համարվում է, որ ամեն դեպքում նա կարող է մրցակցություն ծավալել Հիլարի Քլինթոնի հետ, որին դիտարկում են որպես դեմոկրատների առավել հավանական նախագահի թեկնածու: