Ռուսաստանը հումանիտար օգնության նոր ավտոշարասյուն է ուղարկել Ուկրաինա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Ռոստովի մարզում ավարտվել են Ուկրաինայի հարավ-արևելքի համար նախատեսված հումանիտար նոր ավտոշարասյան ավտոմեքենաների փաստաթղթերի ձևակերպումը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Հարավային մաքսային վարչության ներկայացուցիչ Ռայան Ֆարկուշինը:
Նրա խոսքերով` հումանիտար ավտոշարասյան վերջին բեռնատարն արդեն իսկ լքել է Ռուսաստանի կողմից մաքսային վերահսկողության գոտին և շարժվել Ուկրաինայի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, ավտոշարասյան մեջ ընդգրկված է մոտ 200 բեռնատար:
Կարմիր խաչը չի մասնակցում ավտոշարասյան ուղեկցումը: Ռուսաստանն հումանիտար օգնության առաջին ավտոշարասյունը Դոնբաս ուղարկել էր օգոստոսի 12-ին: Այն բաղկացած է եղել 280 բեռնատարից: