«Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերությունն Ադրբեջանին առաջարկել է Т-72 տանկերի խորը արդիականացում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերությունն ադրբեջանական կողմին առաջարկել է կազմակերպել Т-72 տանկերի պարկի խորը արդիականացում՝ մինչև տանկերի աջակցության մարտական մեքենայի (ՏԱՄՄ) մակարդակի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը, ով գլխավորում է Ադրբեջանում կազմակերպված ADEX-2014 ռազմական ցուցահանդեսին մասնակցող ռուսական պատվիրակությունը.

«Մենք ստատիկ հարթակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացրեցինք «Ուրալվագոնզավոդի» արտադրանքը, զննեցինք «Տերմինատոր» ՏԱՄՄ-72-ն ու հաշվի առնելով, որ այստեղ առկա է T-72 տանկերի բավական մեծ պարկ՝ առաջարկեցինք դրանց խորը արդիականացում՝  մինչև ՏԱՄՄ-ի մակարդակի և այդ տարբերակի զարգացման հետագա հնարավորությունների դիտարկում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930