Իլհամ Ալիևը հետաքրքրություն է ցուցաբերել Բաքվում ներկայացված ռուսական «Ալիգատոր» ուղղաթիռի նկատմամբ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերությունը Բաքվում ընթացող ADEX-2014 ռազմական ցուցահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահին է ներկայացրել «Կա-52» («Ալիգատոր») ուղղաթիռի գործող նմուշը:

Այս մասին հայտարարել է «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը, ով գլխավորում է Ադրբեջանում կազմակերպված ADEX-2014 ռազմական ցուցահանդեսին մասնակցող ռուսական պատվիրակությունը.

«Մենք Իլհամ Ալիևին ներկայացրեցինք «Կա-52»-ի մակետը և հայտնեցինք, որ այստեղ ենք բերել նաև բնօրինակը: Նա ընդունեց մեր առաջարկը, եկավ ստատիկ պահոց, ուր և մենք նրան ցուցադրեցինք «Կա-52»-ը: Ամփոփելով արդյունքները՝ նա (Իլհամ Ալիև) գոհունակություն հայտնեց և իր ենթականերին հանձնարարականներ տվեց «Ալիգատորի» վերաբերյալ:

Ընկերության ներկայացուցիչները նախագահին իրազեկեցին, որ այսօր «Կա-52»-ը չունի իր համարժեքն աշխարհում, և որ ամենագլխավորն այն է, որ տվյալ թռչող սարքի արտադրական շղթայի ողջ ցիկլն ամբողջովին ռուսական է: Բացի այդ, «Ալիգատորը» ցուցադրում է հիանալի արդյունքներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930