Բաժիններ՝

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին Սյունիքի մարզպետի թեկնածության հարցը չի քննարկվել

ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում Սյունիքի մարզպետի նշանակման հարցը չի քննարկվել: Այս մասին այսօր նիստից հետո հայտարարել է կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ քննարկվել են ներկուսակցական, ԱԺ աշնանային քառօրյայի աշխատանքների հետ կապված հարցեր:

Պատասխանելով նիստին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ներկայության մասին հարցին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դա ոչ մի կապ չունի մարզպետի նշանակման հետ. «Կուսակցության խորհուրդն այսօր նաև քննարկումներ է կազմակերպել, որոնք կապված են ապագա բյուջետային քննարկումների հետ. բացառապես դրանով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930