Բաժիններ՝

«Գետափ» սրճարանում մահափորձ կատարողը նախկինում սպանության համար դատապարտվել է

tesankyun.am-ը գրում է. Սեպտեմբերի 8-ի, լույս 9-ի գիշերը Իջեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Գետափ»  սրճարանում 1961թ. ծնված Աղվան Մելիքբեկյանը եւ նրա որդին` 1989թ. ծնված Էդգար Մելիքբեկյանն անհիմն պատճառով վիճաբանության մեջ են մտել սրճարանի մատուցողուհու հետ, հայհոյել նրան, Էդգար Մելիքբեկյանը գարեջրի շշով հարվածել է սրճարանի սեփականատեր, 40-ամյա Կարեն Անտոնյանի պարանոցին:

Հայր եւ որդի Մելիքբեկյանների հեռանալուց հետո մոտ 10 րոպե անց Էդգարը վերադարձել է մեկփողանի, կարճեցված փողով հրացանով եւ փորձել սպանել Կարեն Անտոնյանին: Սակայն վերջինս կարողացել է ուժ գործադրելով` զենքը խլել: Ա

յդ ընթացքում դեպի օդ մեկ կրակոց է արձակվել : Կարեն Անտոնյանը նույն գիշերը դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Աղվան Մելիքբեկյանը, ով մասնագիտությամբ եռակցող է, բերման է ենթարկվել ոստիկանություն:

Ոստիկանության քննչական վարչության Տավուշի բաժնի պետ Գագիկ Իսպիրյանից տեղեկացա, որ Աղվան Մելիքբեկյանի նկատմամբ խափանման միջոցը դեռ չի որոշվել, իսկ Էդգար Մելիքբեկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հանցագործության գործիք հանդիսացող հրացաննն ապօրինի է: Է. Մելիքբեկյանը փախուստի մեջ է:

Կայքի տեղեկություններով` նա նախկինում դատվել է սպանության համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս