Բաժիններ՝

Փ. Հայրապետյանը չի ցանկանում առերեսվել Ա. Սուքիասյանի հետ. «Ես պահանջում եմ առերեսում Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի հետ». ԳԱԼԱ

Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ներկայացնելով օֆշորի սկանդալի նոր զարգացումները, նշեց, որ առերեսումը Փայլակ Հայրապետյանի և իր պաշտպանյալ Աշոտ Սուքիասյանի միջև դեռ տեղի չի ունեցել։ Իսկ թե երբ տեղի կունենա՝ պարզ չէ:

Աշոտ Սուքիասյանի փաստաբանը՝ Յուրի Խաչատրյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ իր տեղեկություններով առերեսումը տեղի չի ունեցել, քանի որ մյուս կողմը՝ Փայլակ Հայրապետյանը, ինչ-ինչ անձնական խնդիրներ է ունեցել եւ չի ներկայացել առերեսմանը: Այդ իսկ պատճառով հետաձգվել է: Սակայն հույս է հայտնելկ, որ առերեսում անպայման տեղի կունենա: «Առերեսումներն արվում են սովորաբար երկու այն անձանց միջև, որոնց միջև կան էական հակասություններ։ Տվյալ դեպքում, կարծում եմ, որ Աշոտ Սուքիասյանի և Փայլակ Հայրապետյանի միջև առերեսում տեղի կունենա»։
Ինչ մնում է հարցին, թե ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կամ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը գործի շրջանակներում արդյո՞ք հարցաքննվելու են, թե ոչ, փաստաբանն ասել է, որ այդ անձինք գործի հետ կապ չունեն եւ միայն նրանց կապելով գործին՝ փորձում են իր պաշտպանյալի վիճակը ավելի բարդացնեն:

ԳԱԼԱ-ն զրուցել է նաեւ գործով տուժող համարվող սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանի հետ: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ չի ներկայացել Աշոտ Սուքիասյանի հետ առերեսման, Փայլակ Հայրապետյանը պատճառաբանել է. «Որովհետեւ Աշոտն ընդամենը գործիք է»: Փայլակ Հայրապետյանն ասել է նաեւ, որ ինքը կարծում է, որ օֆշորային սկանդալի գլխավոր դերակատարները Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն են:

«Գլխավոր դերակատարներն այդ երկուսն են, ու ես պահանջում եմ հանդիպում կամ առերեսում Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի հետ, մեկ էլ էն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի՝ Ներսես Երիցյանի հետ»,- ասել է Փ. Հայրապետյանը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս