
Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ անվտանգության պետի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)

Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին կոչ արեց ծառայողական քննություն սկսել ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Նահապետյանի կողմից «Ա1+»-ի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ: Նա հայտարարեց, որ ԱԺ անվտանգության ծառայության պետը երեկ հարձակվել է լրագրողի վրա և լուրջ իրավախախատում է թույլ տվել:
Հիշեցնենք, որ երեկ «Հակահարված» արվետսագետների խմբի ներկայացուցիչների կազմակերպած ակցիայի ժամանակ «Բարև Ռոբ» վերտառությամբ պաստառը փակցնելու համար քաշքշուկ էր տեղի ունեցել:
«Ես կարծում եմ, որ այս հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարինները: Պարոն Սահակյան, պատեհ կլինի, որ հանձնարարեք, որպեսզի այս հարցով ծառայողական քննություն անցկացվի»,- ասաց Ն.Փաշինյանը:
Գ.Սահակյանն անտեսեց պատգամավորի առաջարկը և միայն ասաց. «Ուրի՞շ»:
Պատգամավոր Թևան Պողոսյանը հանդես եկավ նույն պահանջով՝ պատասխանատվության ենթարկել ԱԺ շխատակցին, և հավելեց, որ ԱԺ անվտանգության ծառայության մասնագետները պետք է հանդուրժողականության մասով վերապատրաստում անցնեն. «ԱԺ անվտանգության ծառայության աշխատակցի պահվածքը ագրեսիայի դրսևորում էր»:
Մանրամասները՝ տեսանյութում: