Էրդողանն Օբամայի հետ այսօրվա հանդիպման ժամանակ բարձրացնելու է Գյուլենի արտահանձնման հարցը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր երեկոյան հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Օբամայի հետ հանդիպման ժամանակ բարձրացնելու է ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերներ են, ինչի համար էլ ԱՄՆ-ը պետք է կա՛մ երկրիցարտաքսի Գյուլենին, կա՛մ էլ նրան արտահանձնի իրենց:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայում ոստիկանների շրջանում իրականացվում է «մաքրման շարժում»՝ կապված նախորդ տարվա դեկտեմբերի 17-ի ու 25-ի դեպքերի հետաքննման հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930