
Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Սեպտեմբերի 01-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52318159 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 640 մլն 450 հազար դրամ, որից մրցակցային` 640 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 464 649 338 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.5244 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.5492 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին