
Համայնքների եկամուտներն աճել են

ՀՀ համայնքների բյուջետային եկամուտներն այս տարվա առաջին կիսամյակում աճել են 9.6%-ով և կազմել 48.3 միլիարդ դրամ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, այդ թվում հարկերն ու տուրքերը կազմել են 10.3 միլիարդ դրամ։ Հարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.7%-ով։
Պաշտոնական դրամաշնորհներն աճել են 11.9%-ով և կազմել 24.8 միլիարդ դրամ։ Այլ եկամուտներն աճել են 1.3%-ով և կազմել 13.1 միլիարդ դրամ։
Համայնքների ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 41 միլիարդ 295 միլիոն դրամ։