Բաժիններ՝

Ովքեր են Հայաստանի խոշորագույն պարտատերերը

Հայաստանի Հանրապետության խոշորագույն պարտատերը Համաշխարհային բանկն է։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքից, ՀՀ արտաքին պարտքը այս տարվա առաջին կիսամյակի վերջին կազմել է 3 միլիարդ 850.443 միլիոն դոլար։

Այդ գումարից 1 միլիարդ 596.911 միլիոն դոլարը (41.4%-ը) բաժին է ընկնում Համաշխարհային բանկին։

Երկրորդ խոշոր պարտատերը Զարգացման միջազգային ընկերակցությունն է։ Այս կազմակերպությանը Հայաստանը պարտք է 1 միլիարդ 276.646 միլիոն դոլար, որը կազմում է ՀՀ արտաքին պարտքի 33.1%-ը։

Խոշորագույն պարտատերերի եռյակը եզրափակում է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 494.2 միլիոն դոլար։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին պարտք ենք 320.265 միլիոն, Ասիական զարգացման բանկjh` 251.598 միլիոն դոլար։

Ըստ երկրների՝ խոշորագույն պարտատերը Ճապոնիան է, որին պարտք ենք Ճապոնիա 299.2 միլիոն դոլար։ Գերմանիային ունեցած պարտքը 222.5 միլիոն դոլար է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930