Կարմիր խնձոր` կռվի խնձոր. bravo.am
bravo.am-ը գրում է. Հին Հայաստանում սիրո խոստովանությունը սկսվում էր խնձորով, որը խորհրդանշում էր պտղաբերությունը եւ սիրո դաշինքը լիարժեք էր համարվում կրկին կարմիր խնձորով:
Կարմիր խնձոր` կռվի խնձոր
Այսօր կարմիր խնձորը շատերի համար դառնում է կռվի խնձոր: Ժամանակակից աղջիկների մի մասը նախընտրում է չհետեւել դարերով եկած ավանդույթին եւ մինչամուսնական սեռական կյանքով ապրում, սակայն նրանց մի մասը այս կամ այն պատճառով դիմում է կուսաթաղանթի վերականգմանը՝ ապահովագրելով “անխափան” ամուսնությունը:
Հետաքրքրական է, որ կուսաթաղանթի վերականգման համար պարսկուհեր էլ են դիմում հայ գինեկոլոգների ծառայություններին:
Ըստ սոցիոլոգների, հայ տղաների 62%-ը ցանկանում է ամուսնանալ կույս աղջկա հետ, իսկ երեւանաբնակ տղաների ավելի քան 50%-ի համար կարեւոր է աղջկա կույս լինելը, մինչդեռ երեւանաբնակ աղջիկների կեսից շատը կարծում է, որ աղջկա կույս լինել-չլինելը զույգերի ինտիմ խնդիրն է եւ քննարկման առարկա չպետք է հանդիսանա: Հարցված աղջիկների 40%-ը նշել է, որ եթե հասարակական կարծիքը չլիներ, նրանք վաղուց չէին պահպանի կուսությունը, եւ միայն 25%-ն է հաստատել, որ եթե անգամ հասարակական կարծիքը չլիներ, միեւնույն է, նրանք կպահպանեին կուսությունը:
Կարմիր խնձոր` կռվի խնձոր
Կուսության արժեքը
Կուսության վերականգնումն արժե 15.000-ից մինչեւ 100.000 դրամ: Դիմողների պակաս չի գրանցվում, անգամ մշտական այցելուներ են լինում` ամեն անգամ տարբեր զուգընկերների հետ, ովքեր էլ վճարում են վիրահատության համար:
Կուսության վերականգման մեխանիզմը
Արագ ներծծվող թելերի միջոցով կուսությունը հնարավոր է վերականգնել, որը մի քանի օրով կնոջը կույս է դարձնում, իսկ պլաստիկ վիրահատության դեպքում կուսությունը կարող է պահպանվել մի քանի ամիս:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: