Բաժիններ՝

Ահմեթ Դավութօղլուն հրապարակել է Թուրքիայի 62-րդ կառավարության կազմը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ (ըստ թուրքական Zaman թերթի՝ վարչապետի պաշտոնակատար) Ահմեթ Դավութօղլուն հրապարակել է Թուրքիայի 62-րդ կառավարության կազմը:

Դրանից առաջ Դավութօղլուն հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ինչից հետո հանդիպել է լրագրողների հետ: Նոր կառավարությունում փոխվարչապետի պաշտոններում նշանակվել են Բյուլենթ Արընչը, Ալի Բաբաջանը, Յալչըն Աքդողանը, Նուման Քուրթուլմուշը:

Նոր կառավարության մնացյալ անդամներն են. Բեքիր Բոզդաղ՝ արդարադատության նախարար, Այշենուր Իսլամ՝ ընտանեկան ու սոցիալական քաղաքականության նախարար, Վոլքան Բոզքըր՝ Եվրամիության հարցերով նախարար, Ֆիքրի Ըշըք՝ գիտական, արդյունաբերական ու տեխնոլոգիական հարցերով նախարար, Ֆարուք Չելիք՝ զբաղվածության ու սոցիալական անվտանգության նախարար, Իդրիս Գյուլուջե՝ շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար, Մևլյութ Չավուշօղլու՝ արտգործնախարար, Նիհաթ Զեյբեքչի՝ էկոնոմիկայի նախարար, Թաներ Յըլդըզ՝ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար, Աքիֆ Չաղաթայ Քըլըչ՝ սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար, Մեհմեթ Մեհդի Էքեր՝ սննդի, գյուղատնտեսության ու անասնապահության նախարար, Նուրեթթին Ջանիքլի՝ մաքսային ու առևտրային հարցերով նախարար, Էֆքան Ալա՝ ներքին գործերի նախարար, Ջևդեթ Յըլմազ՝ զարգացման նախարար, Օմուր Չելիք՝ մշակույթի նախարար, Մեհմեթ Շիմշեք՝ ֆինանսների նախարար, Նաբի Ավջը՝ ազգային կրթության նախարար, Իսմեթ Յըլմազ՝ պաշտպանության նախարար, Վեյսել Էրօղլու՝ անտառների ու ջրային հարցերով նախարար, Մեհմեթ Մյուեզինօղլու՝ առողջապահության նախարար, Լյութֆի Էլվան՝ տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս