Բաժիններ՝

ՀԱՊԿ-ը պատրաստ է իր խաղաղապահներին տեղակայել Ուկրաինայում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը պատրաստ են յուրաքանչյուր գործողության, այդ թվում նաև անդամ երկրների սահմաններից դուրս՝ ներառյալ Ուկրաինան: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նրա խոսքերով՝ խաղաղապահ գործողության մասին բոլոր որոշումները կարող են ընդունվել միայն Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, որում մտնում են մասնակից երկրների առաջնորդները:

Բորդյուժան ընդգծել է, որ խաղաղապահները լավ նախապատրաստված են, ունեն ամեն անհրաժեշտ սպառազինություն ու տեխնիկական միջոց և ունակ են բարձր մակարդակով կատարել ամեն բարդության խաղաղապահ առաջադրանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս