Ռուսաստանը պատրաստ է ժամանակավորապես 100 դոլարի գազային զեղչ անել Ուկրաինայի համար
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» պատրաստ է 100 դոլարանոց գազային զեղչ անել Ուկրաինային մինչև Ստոկհոլմի միջնորդ դատարանի կողմից Ուկրաինային ռուսական գազի գնի մատակարարման մասին որոշում ընդունելը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նովակը մանրամասնել է, որ հազար խորանարդ գազի զեղչված գինը կկազմի 385.5 դոլար: Նովակը չի բացառել, որ ուկրաինական կողմը կարող է առանց թույլտվության յուրացնել իր տարածքով դեպի Եվրոպա տարանցվող ռուսական գազը:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում գազի օրական դեֆիցիտը կազմում է 140-220 միլիոն խորանարդ մետր, իսկ Ուկրաինայի գազապաստարաններում մնացել է 15-16 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը սեպտեմբերին կնվազի ևս 10 միլիարդ խորանարդ մետրով:
Նովակի խոսքերով՝ ուկրաինական կողմը «Գազպրոմին» պարտք է 5,3 միլիարդ դոլար, այսինքն ուկրաինական կողմը չի վճարել մատակարարված 11 միլիարդ մետր խորանարդ մետր գազի համար: