Բաժիններ՝

«Իսլամական պետություն» խմբավորումը մահապատժի է ենթարկել 160 սիրիացի զինվորի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել ավելի քան 160 սիրիացի զինվորի, որոնց գերեվարել են երկրի հյուսիսում ավիաբազայի գրոհի ժամանակ:

Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը: Նա մանրամասնել է, որ սիրիական բանակի զինվորներին մահապատժի են ենթարկել օգոստոսի 27-28-ին, Ռաքքա նահանգի երեք վայրում:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորումը «սև շուկայում» նավթի վաճառքից օրական վաստակում է 3 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031