Բաժիններ՝

Մոսկվայի Պետական Համալսարանը մոտ ժամանակներս մասնաճյուղ կբացի Երևանում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Պետական Համալսարանը (ՄՊՀ) ստացել է Հայաստանի իշխանությունների թույլտվությունը՝ կապված Երևանում համալսարանի մասնաճյուղ բացելու հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄՊՀ-ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին.

«Այսօր ես ստացա Հայաստանի կառավարության որոշումը, ոը բացել է բոլոր հնարավորությունները՝ Երևանում ՄՊՀ-ի մասնաճյուղ հիմնելու համար: Դա սպասելի որոշում էր: Մենք պատրաստ ենք տվյալ քայլին: Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ևս մեկ ուսումնական հաստատություն կբացենք Երևանում»:

Ռեկտորի խոսքերով՝ երևանյան մասնաճյուղը կլինի արտերկրում ՄՊՀ-ի հինգերորդ մասնաճյուղը: ՄՊՀ-ն արդեն իսկ իր մասնաճյուղերն է բացել Աստանայում, Տաշքենդում, Բաքվում ու Դուշանբեում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս