Բաժիններ՝

Անկարայում տեղի է ունեցել Էրդողանի երդմնակալության արարողությունը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի խորհրդարանի արտակարգ նիստի ժամանակ տեղի է ունեցել Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Խորհրդարանի այդ նիստը գումարել է խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը:

60-ամյա Էրդողանը խորհրդարանի նախագահությունից ստացել է երկրի նախագահ ընտրվելու մասին արձանագրությունը և երդում է տվել: Դրանով իսկ նա պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի 12-րդ նախագահի գործառույթները:

Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս Էրդողանը վարչապետ Ահմեթ Դավութօղլուին կհանձնարարի ձևավորել նոր կառավարություն, որի հաստատման հարցը խորհրդարանը կդիտարկի վաղը:

Էրդողանն այսօր պետք է այցելի «Չանքայա» նախագահական նստավայր, ուր և տեղի կունենա Ադուլլահ Գյուլի կողմից նախագահական լիազորություններն Էրդողանին հանձնելու հանդիսավոր արարողությունը:

Տրվելու է նաև 101 հրանոթային կրակոցից բաղկացած համազարկ: Թուրքիայի խորհրդարանը վերստին կհավաքվի հոկտեմբերի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031