Եվ այդ ժամանակ Ադրբեջանը կփորձի զավթել Ղարաբաղը. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրակատական կուսակցության կայքի (ldpr.ru) փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրակատական կուսակցությունը թողարկել է «Արշավ դեպի հարավ» խորագրով գրքույկը: Դրանում կուսակցությունը շարադրել է մի շարք հարցերի շուրջ իր մոտեցումները:

Կուսակցությունը կարծում է, որ ներկայումս Ռուսաստանին անհրաժեշտ է արշավ դեպի հարավ, որպեսզի կանխի հարավից դեպի հյուսիս արշավը, որպեսզի հանդարտություն պահպանի իր հարավային սահմաններին ու հանդարտեցնի մտահոգ հարևաններին:

Կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ռուսաստանի առաջադրանքը Երրորդ համաշխարհային պատերազմի թեժ փուլի սկսվելու հնարավորությունը բացառելն է.

«Խոչընդոտելով Սիրիան օկուպացնելու ՆԱՏՕ-ի փորձերին, մենք դրանով իսկ պաշտպանում ենք ինքներս մեզ: Մեզ համար Սիրիայի պատերազմն այսօր ունի հատուկ վտանգավորություն:

Եթե ԱՄՆ-ն այնտեղ կիրառի լիբիական սցենարը, ապա հարյուր հազարավոր փախստականներ կշարժվեն Թուրքիայի ուղղությամբ, կապստամբեն Սիրիայի հյուսիսի քրդերը, կմիավորվեն Իրաքի հյուսիսի քրդերի հետ, կզինվեն Իրանի արևմուտքի քրդերը:

Այդ ժամանակ Ադրբեջանը կփորձի զավթել Ղարաբաղը: Եվ մինչև ատամները զինված մարդկանց այդ ողջ զանգվածը կշտապի մեզ մոտ՝ Հյուսիսային Կովկաս: Ժամանակն է միջոցներ ձեռնարկել, որպես մերձավորարևելյան հեղափոխությունների, քաոսի ու պատերազմների կրակը չտեղափոխվի Հարավային Կովկաս:

Չէ՞ որ իրադարձությունների այդօրինակ զարգացումը կպայթեցնի Հյուսիսային Կովկասը, և մենք կստանանք Աստրախան-Վոլգոգրադ-Վորոնեժ-Ռոստով-Բելգորոդ գծով ռազմաճակատ: Մեզ անհրաժեշտ չէ դա»:

Տեսանյութեր

Լրահոս