 
                        Պորոշենկոն չեղյալ է հայտարարել իր թուրքական այցը. Կիևում պահանջում են նրա հրաժարականը
 
                                    УНН-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա, ուր նա պետք է մասնակցեր այդ երկրի նորըննտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը: Պորոշենկոն գումարել է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստ:
Այս մասին նշված է Պորոշենկոյի Facebook-յան պաշտոնական էջում: Միևնույն ժամանակ Ուկրաինայի ՊՆ-ի շենքի մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա, որին մասնակցում է մոտ 800 մարդ: Նրանք պահանջում են պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի ու երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        