
Մոտ 15.000 ռուս զինծառայող է ուղարկվել Դոնբաս. Վալենտինա Մելնիկովա

Ռուսական Дождь հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փորձագետների գնահատմամբ մոտ 15.000 ռուս զինծառայող է պատերազմելու նպատակով ուղարկվել Դոնբաս: Այս մասին հայտարարել է Զինվորների մայրերի կոմիտեների միության պատասխանատու քարտուղար Վալենտինա Մելնիկովան:
Նա հիշեցրել է, որ դրանից առաջ էլ նրանք ուղարկվել էին Ղրիմ. «Մենք ուղարկում ենք զինծառայողների, իսկ հետո ասում ենք, թե մեր զորքերը չեն գտնվում այնտեղ: Ինչպես որ դա եղել է Ղրիմում, այնպես էլ ներկայումս է: Ուղարկված զինծառայողներից որևէ տվյալներ չկան, որովհետև այնտեղից ոչ ոք չի գրում, այնտեղից ոչ ոք ոչինչ չի հայտնում»: