Բաժիններ՝

ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիան Մշտական խորհրդի արտակարգ նիստ է հրավիրում՝ կապված Ուկրաինայի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիան այսօր գումարում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Նիստը տեղի է ունենալու Վիեննայում՝ կազմակերպության շտաբ-բնակարանում:

Շվեյցարական կողմը պարզաբանել է, որ նիստ գումարելու որոշումը կայացվել է շաբաթվա ընթացքում և հրավերներն ուղարկվել են նախօրեին: ԵԱՀԿ-ն ավանդաբար օգոստոսին չի անցկացնում մշտական խորհրդի կանոնավոր նիստեր, սակայն այս հանդիպումը կլինի այս ամսվա երկրորդ հանդիպումը:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ՄԱԿ ԱԽ-ին կոչ էր արել անհապաղ նիստ գումարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կտրականապես մեծացրել է իր ռազմական ներկայությունն Ուկրաինայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031